Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Ինչպես է ազդում սթրեսը գլխացավի վրա

Ինչպես է ազդում սթրեսը գլխացավի վրա

Հիվանդները, ում հաջողվում է նվազեցնել սթրեսի մակարդակը, կարող են վերջնական արդյունքում մեծացնել գլխացավի նոպաների վտանգը, ցույց է տվել նոր ամերիկյան հետազոտությունը՝  Նյու Յորքի  Montefiore գլխացավի կենտրոնի տնօրեն եւ Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի փոխքարտուղար Ռիչարդ Լիպտոնի ղեկավարությամբ: Հետազոտողների հոդվածը տպագրվել է Neurology ամսագրում:

 

Թեպետ սթրեսը երկար ժամանակ համարվում էր գլխացավերի պատճառ, նոր հետազոտությունը հայտնաբերել է, որ սթրեսի մակարդակի նվազումը ինքնին կարող է գլխացավերի առաջացման վտանգի մեծացման պատճառ հանդիսանալ, հաղորդում է Newmax Health-ը:

 

Հետազոտողներն ասում են, որ սթրեսի մակարդակի իջեցումից հետո, առաջիկա 6 ժամերի ընթացքում գլխացավերի առաջացման հավանականությունը 5 անգամ մեծանում է:

 

Լիպտոնը եւ իր գործընկերները ենթադրում են, որ հնարավոր է, պատճառը սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակի բարձրացման եւ իջեցման մեջ է, որը եւ բերում է վտանգի մեծացման այն բանից հետո, երբ սթրեսը քչանում է:

 

Իրենց գիտական աշխատանքի համար Լիպտոնը եւ իր գործընկերները ուսումնասիրել են 17 գլխացավով հիվանդի գրառումներ, որոնք 3 ամիսների ընթացքում հատուկ օրագրում լրացրել են տվյալներ սթրեսի մակարդակի եւ այն նվազեցնելու փորձերի, քնի գրաֆիկի, սնման եւ հուզական վիճակի մասին:

 

Չնայած այն բանին, որ հետազոտությամբ հայտնաբերվել է կապ սթրեսի մակարդակի իջեցման եւ գլխացավերի միջեւ, դա դեռեւս չի ապացուցում պատճառահետեւանքային կապը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. glnews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ